211652_close_icon
views-count13737 դիտում article-date 13:49 22-11-2014

Նոր սերունդը մեզնից հզոր է, մեզնից առավել է տիրապետում շուն թուրքին դաս տալու արվեստին. հիացական բացականչում եմ՝ կեցցե՜ մեր բանակը, ապրե՛ք, տղաներ. Մանվել Գրիգորյան

Հերթական անգամ ցավակցում եմ նաեւ մեր հերոս օդաչուների հարազատներին: Դուք էլ հերոս եք, որ կարողանում եք լուռ ու մունջ տանել ձեր վիշտը: Ձեր զավակները զոհվել են հանուն հայրենիքի: Նրանք այլեւս հայ ազգի զավակներն են: Այդպիսինները չեն մեռնում, այլ անմահանում են: Մեր այս քաջ տղաները կապրեն այնքան, որքան ապրելու է հայ ազգը, կնշանակի՝ նրանք կապրեն հավերժ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու հանգամանքին եւ ԼՂՀ ՊԲ-ի կողմից հատուկ գործողությունների արդյունքում նրանց ուղղաթիռի անկման վայրից դուրս բերելու օպերացիային: Գեներալը ավելացրեց. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության անունից մեկ անգամ էլ հիացական բացականչում եմ՝ կեցցե՜ Հայոց բանակը, ապրե՛ն մեր զավակները: Նոր սերունդն ապացուցում է, որ մեզանից հզոր է, որ մեզանից առավել լավ տիրապետում է զինական արվեստին, շուն թուրքին դաս տալու արվեստին: Հայոց բանակը հայ ազգի արժանի զավակն է: Ապրե՛ք դուք, տղաներ, եւ վստահ եղեք՝ ցանկացած պահի, երբ կլինի դրա անհրաժեշտությունը, ամենակարճ ժամկետում, ոչ թե 24, այլ 12 ժամվա ընթացքում զենքը ձեռքին, ձեր կողքին կհայտնվեն Արցախյան պատերազմի վետերան երկրապահները, երիտասարդ երկրապահները, եթե հարկ լինի, անգամ պատանի երկրապահները՝ տղա, թե աղջիկ: Փա՛ռք հայ ազգին, հայոց պետականությանը, հայոց բանակին, հայկական Արցախին եւ Արցախի պաշտպանության բանակին»: Մանվել Գրիգորյանը նաեւ նկատեց, որ հերթական անգամ աշխարհը համոզվեց, որ հայ ժողովուրդն իր ծոցից դուրս եկած զավակներով հպարտանալու, հիանալու լիարժեք իրավունք ունի: Հայոց բանակը կրկին անգամ ապացուցեց, որ մարտունակ է, որ ունակ է կատարելու պարտականություններն ու լիարժեք պատասխանատվություն է կրում զարգացումների համար: «Շնորհակալություն եմ հայտնում հատուկ օպերացիան իրականացրած զինծառայողներին, հրամանատարական կազմին, պաշտպանության նախարարին, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին: Հատուկ շնորհակալություն Արցախի պաշտպանության բանակին: Հայկական զինուժն ապացուցեց աշխարհին, որ հայ ժողովուրդն, իր կյանքի, առողջության գնով, ունակ է լուծելու իր առջեւ դրված ազգային խնդիրները, որ պետությունը պատասխանատու է իր զավակների առաջ: Թո՛ղ ամաչեն նրանք, ովքեր միմիայն բառերով, թութակի պես կրկնելով են հասկանում «կոնվենցիա» եւ նմանատիպ տերմինները: Թո՛ղ ամաչեն նաեւ դրանց խելքին ընկած հայաստանցի դավաճանները, որ ձայնակցելով թրքամետ քաղաքականությանը՝ դրսից ֆինանսավորվում են»,-ընդգծեց նա: Միաժամանակ ավելացրեց, որ գնահատում է նաեւ միջազգային հանրության խաղաղարար ջանքերը, միշտ էլ հայկական կողմը պատրաստ է հանուն խաղաղության, նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Ափսոս, որ գործ ունենք թուրք ազերիների նման երեւույթների հետ, որոնք գաղափար իսկ չունեն մարդկությունից, բարիդրացիությունից, խաղաղասիրությունից»,- ընդգծեց Մանվել Գրիգորյանը: Մինչեւ այդ ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ Զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: «Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասված էր հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին, մինչեւ հիմա նրանց չեն վերադարձնում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ընտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան էր:

Նմանատիպ նյութեր