2811 դիտում
12:44 23-11-2014
Ապրեն այն լրագրողները, որոնք ուղղաթիռի խոցման տեսանյութը չտեղադրեցին. Տիգրան Քոչարյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, «ֆեյսբուքյան» էջում անդրադառնալով սահմանային իրավիճակի պայմաններում ստեղծված տեղեկատվական անվտանգության անհրաժեշտությանը, գրել է.
«Ես շատ հաճախ եմ քննադատում մեր ԶԼՄ-ներին, բայց այս անգամ շատերը իրենց շատ բարձր մակարդակի վրա պահեցին, լավ հասկանալով ինչ է պետությունը, ինչ է բանակը, ով է զինվորը, ինչը պետք է գրել, իսկ ինչը ատամները սղմած պետք է մինչև վերջ քո մեջ պահես, մինչև պաշտոնական տեղեկատվույթան հայտնվելը:
Գիտեմ շատ բարդ է, տիրապետելով որոշ տեղեկատվության, չգայթակղվել ու չտեղադրել այն առաջինը քո կայքում: Բայց ապրեն բոլորը, ով կարողացավ իրեն զսպել:
Ապրեն այն կայքերի խմբագիրներն ու լրագրողները, ով հասկանում է որ այսպիսի իրավիճակներում, օպերատիվույթւոնը պետք է տեղը զիջի ճշգրտությանը:
Ապրեն այն կայքերի խմբագիրներն ու լրագրողները, ով ուղղաթռի խոցման տեսանյութը չտեղադրեցին իրենց մոտ՝ հարգելով մեր զոհված օդաչուների ընտանիքներին:
Ապրեն այն կայքերի խմբագիրներն ու լրագրողները, ով չարտատպեց ադրբեջանկան կայքերից դեպի հայկական դաշտ գնացող տեղեկատվական տարափը, ով ինքն իրեն այնքան է հարգում, որ նույնիսկ ընդդիմադիր լինելով գործող իշխանությանը, իր պետության շահերի դեմ չգնաց:
Ապրեն այն կայքերի խմբագիրներն ու լրագրողները,ով տարբերում է լրագրությունը «ռեյտինգամոլությունից», ով հանուն «քլիկ»-ի չի գնում նրան, ինչին պատրաստ են գնալ Ծերեթելիի վրա կանգնողների աշխարհայացք ունեցող որոշ «վայ-կայքերը»:
Եվ իհարկե ապրեն այն տղերքը, ով այս մի քանի գիշեր, քունը կորցրած, ամբողջ սահմանի երկայնքով և ուղղաթիռի անկման վայրում փայլուն կատարեցին իրենց առջև դրված խնդիրները»:
Նմանատիպ նյութեր
57163 դիտում
10:35 13-11-2014
ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման իրական կադրերը. տեսանյութ
5545 դիտում
18:49 13-11-2014
Հայկական ուղղաթիռի խոցման փաստի միջազգային կառույցների ու քաղաքական գործիչների արձագանքը. տեսանյութ
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3931 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին