211652_close_icon
views-count1509 դիտում article-date 23:26 24-11-2014

Տեղի կունենա «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցանակաբաշխությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հանդիսապետությամբ նոյեմբերի 25–ին, ժամը 14.00–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում կկայանա ՀՀ կրթության և գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր