211652_close_icon
views-count1337 դիտում article-date 12:23 25-11-2014

Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի անբաժանելի տարածքներն են. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ կապված նոյեմբերի 24-ին Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական համագործակցության ու դաշինքի վերաբերյալ պայմանագրի կնքման հետ, հաղորդում է Georgia Online-ը: Հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգներն անօրինական են համարել պայմանագիրը, քանի որ Աբխազիան ր Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի տարածքներ: «Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումն անոփոփոխ է և հստակ. Այդ տարածաշրջանները Վրաստանի անբաժանելի մասն են կազմում, և մենք շարունակելու ենք Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում աջակցել Վրաստանին»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեֆֆ Ռատկեն: Նա կոչ է արել Ռուսաստանին կատարել 2008 թվականին հրադադարի պայմանագրի շրջաակում ստանձնած իր պարտավորությունները և չեղյալ հայտարարել Աբխազին և Հարավային Օսիան անկախ ճանաչելու իր հռչակագիրը:

Նմանատիպ նյութեր