211652_close_icon
views-count38050 դիտում article-date 14:01 25-11-2014

Լավագույն տղերքը հեռանում են. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին խոցված ուղղաթիռի հերոս օդաչուների աճյունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն տեղափոխվեցին խոցված ՄԻ-24 ուղղաթիռի հերոս տղաների աճյունները: Ինչպես Եռաբլուրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Եռաբլուրը բազմամարդ է: Հերոս տղաներին ճանապարհելու եւ հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր են եկել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ եւ հասարակ քաղաքացիներ: Տղաների աճյունները Եռաբլուր բերեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ նոյեմբերի 24-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում խոցված ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեր օդաչուներին վերջին հրաժեշտը տալու եկած քաղաքացիների թիվն այնքան շատ էր, որ նրանք երկար ժամանակ եկեղեցու բակում սպասում էին, մինչեւ որ կարողանային ներս մտնել եւ հարգանքի տուրք մատուցել: Իսկ հոգեհանգստյան կարգը մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ խոցված ուղղաթիռի զինվորները ոչ թե զոհվեցին, այլ անմահացան եւ հիմա էլ երկնքում սավառնելով են պաշտպանելու մեր հայրենիքը, մեզ ու մեր երեխաներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր