211652_close_icon
views-count1570 դիտում article-date 14:18 25-11-2014

Քարաթափում՝ Լոռու մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նոյեմբերի 25-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: ՃՇՇ աշխատակիցները Մ8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 32-րդ կմ-ի մոտակայքից հեռացրել են քարաբեկորը. երթևեկությունը վերականգնվել է: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր