211652_close_icon
views-count887 դիտում article-date 17:23 26-11-2014

Դի Մատեոն ներողություն է խնդրել «Շալկե 04»-ի երկրպագուներից

«Շալկե 04»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Չելսի»-ից 0:5 հաշվով կրած պարտությունից հետո ներողություն է խնդրել գելզենկիրխենյան թիմի երկրպագուներից: «Առաջին րոպեներից բաց թողած գոլը նոկաուտի ենթարկեց «Շալկե 04»-ին: Մենք մրցակցին բազմաթիվ ազատ տարածություններ տվեցինք, իսկ մենք չկարողացանք օգտվել մեր շանսերից: «Շալկե 04»-ի ֆուտբոլիստները մեծամասամբ պարտվեցին անհատական մենամարտերում: «Չելսի»-ին հիանալի օգտվեց մեր սխալներից և պատժեց մեզ: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից տնային մարզադաշտում նման խաղի համար»,- Դի Մատեոյի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Նմանատիպ նյութեր