211652_close_icon
views-count2038 դիտում article-date 17:47 26-11-2014

«Զինվորին սատար կանգնելը յուրաքանչյուրի պարտքն է». հանգանակություն` խոցված ուղղաթիռի օդաչուների ընտանիքների համար

Մի խումբ քաղաքացիներ հանգանակություն են կազմակերպել` նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի օդաչուների` Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ընտանիքի անդամներին օգնելու նպատակով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում ասաց նախաձեռնողների խմբի անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ նախաձեռնության գաղափարը ծնվել է օդաչուների հուղարկավորության օրը. «Որքան էլ պետությունը բավարար չափով աջակցություն ցուցաբերի նրանց ընտանիքներին, քաղաքացիները պետք է միավորվեն եւ նույնպես օգնեն»: Մեր զրուցակցի խոսքով` վշտակցելուց բացի, պետք է գիտակցել, որ օդաչուների կատարած գործն անգնահատելի է: «Մենք զոհված օդաչուների ընտանիքների կողքին ենք` նաեւ նրանց երեխաներին այլ հարցերում օգնություն ցուցաբերելու նպատակով: Կփորձենք երեխաներին ընդգրկել տարբեր ծրագրերում: Այսինքն` խնդիրը ոչ միայն դրամական օգնություն ցուցաբերելն է, այլեւ հետագայում բոլոր հնարավոր հարցերում օժանդակելը: Կապ չունի` զինվորը հիմա ծառայում է, թե մահացել է` հայրենիքի հանդեպ առաքելությունն իրականացնելու ճանապարհին. զինվորին սատար կանգնելը յուրաքանչյուրիս պարտքն է»,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը: Ցանկացողները հանգանակություն կարող եք կատարել. - առձեռն (կապ հաստատել Արմեն Մարտիրոսյանի՝ 093-34-29-29, Էդգարի՝ 093-39-20-39, Էրիկի հետ՝ 077-09-06-05) 1. Հայկական դրամով - For AMD-payments Հաշվի համար՝ 163009554623 Ստացող՝ Էլբակեան Էդգար Արմենի Ստացող բանկ՝ – AEB – ARMECONOMBANK 2. ԱՄՆ դոլարով - For USD-payments Account Holder - Edgar Elbakyan Account number - 220004300780001 Bank name - ACBA-CREDIT AGRICOLE BANK SWIFT Code - AGCAAM22 Country - Armenia Correspondent Bank - Deutsche Bank Trust Company America; SWIFT: BKTRUS33 Correspondent account n. - 04422200 3. PayPal վճարային համակարգով [email protected] (Զորիկ Գալստյան) 4 ArCa վճարային համակարգով 9051210205179470 (Արմեն Արմոս Մարտիրոսյան) Որպես վճարման միջոց պետք է նշել «Հանգանակություն»/"Donation" բառը:

Նմանատիպ նյութեր