211652_close_icon
views-count15312 դիտում article-date 19:01 26-11-2014

Դատարանը ևս 2 ամսով երկարաձգեց հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» կալանքը

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը դիմել էր դատարան, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարացնի հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» խափանման միջոց կալանքը: Դատավոր Էդիկ Ավետիսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց միջնորդությունը և «Զապը» ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դռնփակ դատական նիստը տեղի է ունեցել առանց Ա. Սողոյանի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/31/32187/]ավելի վաղ[/url] դատարանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր նշված դատարան Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Նշված դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել էր կալանքի: Դատավորը մերժել է նաև նրա փաստաբանի միջնորդությունը` գրավի դիմաց ազատ արձակելը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր