211652_close_icon

Աշխարհահռչակ Սնուփ Դոգի և հայտնի Գրիգորի Լեպսի հնարավոր համերգները Երևանում. ՀԺ

views-count2249 դիտում article-date 10:35 27-11-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ հունվարին Հայաստանում համերգով հանդես է գալու ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և կինոդերասան Սնուփ Դոգը: Լուրը պաշտոնական հաստատում երեկ այդպես էլ չի ստացել, որովհետև գործը դեռևս բանակցությունների փուլում է, ու առայժմ չկա արտիստի հետ կնքված պայմանագիր: Իսկ քանի դեռ դա չկա, կազմակերպիչները չեն ցանկանում հայտարարել սպասվող համերգի մասին: Բայց հայտնի է, որ նույնիսկ համերգի կոնկրետ օրն է քննարկվում՝ հունվարի 18: Ի դեպ՝ առաջիկայում նախատեսվում է նաև Գրիգորի Լեպսի համերգը: Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում նախատեսված համերգից հետո երգիչը, ըստ ամենայնի, հանդես կգա նաև Երևանում: Սպասվում է, որ դա կլինի մարտին: Այս դեպքում նույնպես վերջնական պայմանագիր դեռևս կնքված չէ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր