211652_close_icon
views-count890 դիտում article-date 12:18 27-11-2014

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետին և փոխատենապետին

Նոյեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին և Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, կուսակցության փոխատենապետ Սեպուհ Գալփաքյանին: Ողջունելով հյուրերին, սփյուռքի նախարարը շնորհավորեց Հակոբ Տիգրանյանին Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու կապակցությամբ և կարևորեց Հայաստանում ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը գրանցելու որոշումը և համահայկական խնդիրների լուծմանը մասնակցելու կուսակցության պատրաստակամությունը: Հյուրերը շնորհավորեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովը ներկայացուցչական ու արդյունավետ կազմակերպելու համար, բարձր գնահատելով նախարարի ներդրումը Սփյուռքը համախմբելու և ազգային առաջնահերթությունները հստակեցնելու գործում: Քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր:

Նմանատիպ նյութեր