211652_close_icon
views-count1673 դիտում article-date 12:42 29-11-2014

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրեն (Ֆրանսիա) առաջիկայում հերթական այցը կկատարեն տարածաշրջան: Այս մասին ադրբեջանական 1news.az-ի հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Վերջին անգամ համանախագահներ Անդրեն և Պոպովը տարածաշրջան էին այցելել հոկտեմբերին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով: Բնակցութւյուններին Ջեյմս Ուորլիքին ներկայացրել էր նրա օգնական Դևիդ Սալվոնը:

Նմանատիպ նյութեր