211652_close_icon
views-count1465 դիտում article-date 18:31 30-11-2014

Ասմունքի բաց դաս` Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացել է կենտրոնի ասմունքի խմբակի բաց դասը, որը նվիրված էր աշնանը: Տարվա այս եղանակը երգել ու տարբեր ժանրի ստեղծագործություններ են նվիրել հայ պոետական գրչի նվիրյալները: Եվ ահա խմբակի ուսուցչի անբասիր աշխատանքով 13 հայ դեռահասներ դահլիճում հավաքվածներին նվիրեցին հայ գրականության այդ գոհարների գեղարվեստական ընթերցումը: Հայոց և այլալեզու դպրոցների սաները, որոնցից շատերը հայերենը սովորել են կենտրոնի կիրակնօրյա դպրոցներում, փայլուն արտահայտչականությամբ հնչեցրին Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և այլոց հոգեհմա ստեղծագործությունները: Երախտիքի խոսքեր ուղղելով խմբակի մասնակիցներին և խմբակի ղեկավարին նպատակային մեծ աշխատանքի համար, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը կարևորեց խոսքի զարգացման անհրաժեշտությունը հայ դեռահասի մոտ: Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր