Նոյեմբերին Երեւանում ձուն էժանացել է
ՀՀ-ում ձվի միջին գինն այս տարվա նոյեմբերին՝ 2013թ. նոյեմբերի համեմատ, նվազել է 2.4%-ով, իսկ ահա այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ արձանագրվել է 1.8% գնաճ:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Հանրապետության 10 քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է ձվի 0.5-17.0% գնաճ, իսկ մայրաքաղաքում՝ 1.9% գնանկում: