211652_close_icon
views-count3077 դիտում article-date 18:16 01-12-2014

Ո՞ր մրգերն են թանկացել ՀՀ-ում՝ նոյեմբերին

Հայաստանում մրգի շուկայում 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.4% գնաճ, իսկ ահա այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Թանկացումը հիմնականում պայմանավորվել է խնձորի՝ 1.4%, չամիչի՝ 1.7%, չորացրած մրգի՝ 11.2%, ընկույզի միջուկի՝ 14.5%, խաղողի՝ 18.6% եւ դեղձի 21.1% գնաճով: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ադամաթզի գինն աճել է 0.6%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մանդարինի՝ 27.1%, նարնջի՝ 18.0%, կիտրոնի՝ 17.2%, նռան՝ 7.9%, տանձի` 6.4%, արքայանարնջի 4.8% գնանկում:

Նմանատիպ նյութեր