211652_close_icon
views-count1557 դիտում article-date 08:18 02-12-2014

ՀՀ համախառն միջազգային պահուստները 31%-ով նվազել են. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ դրամագետ և ֆինանսական խորհրդատու Արմեն Փափազյանի կարծիքի՝ դրամի կտրուկ արժեզրկումն իրոք առնչվում է միջազգային շուկային, նաև՝ տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական որոշ խնդիրների, բայց դա չի նշանակում, թե դրամական քաղաքականության մեջ ամեն ինչ նորմալ է, և այնտեղ լուրջ խնդիրներ չունենք: Հայաստանի Կենտրոնական բանկը սրանից առաջ հաճախ է շրջանցել արժեզրկման վտանգներ, բայց այս անգամ թույլ տվեց, որ այն տեղի ունենա: Պատճառները տարբեր են, որոնցից մեկն այն է, որ 2013-ի սեպտեմբերից մինչև 2014-ի սեպտեմբեր, այսինքն՝ վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանի համախառն միջազգային պահուստները 31%-ով նվազել են (2430.6 միլիոն ԱՄՆ դոլարից՝ մինչև 1663.1 միլիոն ԱՄՆ դոլար): Սա նշանակում է, որ Հայաստանի ԿԲ-ն դեռ պահուստներ ունի, բայց և այնպես անհրաժեշտ է գտնում ավելի զգույշ ձևով օգտագործել այդ պահուստները: ԿԲ-ն ավելի թույլատրողական քաղաքականություն է վարում, որովհետև Հայաստանի արտարժութային իրավիճակը տարբեր լուրջ խնդիրներ ունի, և Հայաստանն այդ պահուստների լուրջ կարիքն ունի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր