Թուրքիայում Էրդողանին գաղտնալսելու մեղադրանքով ձերբակալվածների թիվը հասել է 13-ի
Անկարայի դատարանի որոշմամբ ձերբակալվել է ևս 5 մարդու, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անօրինական գաղտնալսելու մեջ, գրում է թուրքական Hurriyet պարբերականը:
Այս պահին Էրդողանին գաղտնալսելու մեղադրանքով ձերբակալվածների թիվը հասել է 13-ի: Նրանց թվում է նաև Թուրքիայի գիտական-տեխնոլոգիական հետազոտական խորհրդի նախկին ղեկավարը, ում գործողությունները այս տարվա նոյեմբերին Թուրքիայի գլխավոր դատախազությունը որակեց որպես քաղաքական լրտեսություն: Այս մեղադրանքով Թուրքիայի քրեական օրենսգիրքը նախատեսում է 15-20 տարվա ազատազրկում: