211652_close_icon
views-count3099 դիտում article-date 12:40 02-12-2014

Ի պատասխան լրատվական բամբասանքի. Ամիրյան 18/3 հասցեի բնակիչներ

Վերջին օրերին հայկական թերթերից մեկն անդրադարձել էր Ամիրյան 18/3 հասցեում շինարարությանը՝ իբր մեր՝ Ամիրյան 18/3 հասցեի բնակիչներիս անունից: Արդեն մի քանի օր է՝ փնտրում ենք այդ բնակիչներին, որոնք իբր պայքարում են շինարարության դեմ, քանի որ կառուցապատող ընկերությունում առկա է բնակիչների ստորագրություններով հաստատված համաձայնագիր: Այդ համաձայնագրի հիման վրա իրականացվել է նախագիծը՝ հաստատված քաղաքապետարանի կողմից, փորձաքննության եզրակացությունը, շենքի կոնստրուկտիվ տարրերի մանրակրկիտ ուսումնասիրության եզրակացությունը, որտեղ նշված են բոլոր կրիտիկական կետերը, որոնց վրա ուլտրաձայնային և վիզուալ եղանակներով փորձարկվել են բետոնի որակը և ամրանավորման համապատասխանությունը նախագծին, որից հետո իրականացվել է հատուկ հակասեյսմիկ նախագիծ՝ ներկայումս գոյություն ունեցող ամենապրոգրեսիվ եղանակով, համաձայն որի նախատեսված է բարձիկների վրա տեղադրված վերին շարժական սալ, երկրաշարժի դեպքում շենքի տատանումները մարելու նպատակով, որ շենքը դարձնում է ավելի սեյսմակայուն: Նշված բոլոր հետազոտությունները իրականացվել են ինչպես կառուցապատողի նախաձեռնությամբ, այնպես էլ քաղաքապետարանի պահանջով, տեղի են ունեցել մի քանի քննարկումներ կառուցապատողի և քաղաքապետարանի կողմից հրավիրված մասնագետների մասնակցությամբ, որից հետո միայն քաղաքապետարանի կողմից տրվել է շինարարության թույլտվություն: Հարկերի շատացման գաղափարի հեղինակը մենք ենք՝ բնակիչներս, քանի որ ունենք բնակարանների ընդլայնման անհրաժեշտություն: Ամիրյան 18/3 հասցեի բնակիչներ [img]/ups/images/0186619001417509374255898.jpg[/img] [img]/ups/images/0767718001417509384126981.jpg[/img]

Նմանատիպ նյութեր