211652_close_icon
views-count1274 դիտում article-date 15:47 02-12-2014

Չեխը հաջողություն է մաղթել Նոյերին

«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը 2014 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակի համար պայքարում հաջողություն է մաղթել «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերին: Նշենք, որ պատվավոր մրցանակին հավակնում են նաև «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: «Այս տարի դարպասապահին հիանալի հնարավորություն է ընձեռվել հաղթել «Ոսկե գնդակը: Այդ կապակցությամբ ես մեծ հույսեր եմ փայփայում: Հաջողություն եմ մաղթում Նոյերին»,- Չեխի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Նմանատիպ նյութեր