211652_close_icon
views-count1219 դիտում article-date 16:59 02-12-2014

ԱՄՀ նախագահ Քրիսթին Լանգարդը նավթի համաշխարհային գնի անկումը դրական նորություն է համարել

Արժութային միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Քրիսթին Լանգարդը աշխարհում նավթի գնի անկումը համարել է համաշխարհային տնտեսության համար դրական երևույթ, հաղորդում է BBC-ն: «Կլինեն ինչպես հաղթողներ, այնպես էլ պարտվողներ, սակայ ընդհանուր հաշվով համաշխարհային էկոնոմիկայի համար դա լավ նորություն է»,-ասել է Լանգարդը: Ըստ նրա՝ շնորհիվ նավթի գնանկման՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան և Եվրոպան կունենան մոտ 0,8% հավելյալ աճ: Նա նշել է, որ նավթի գնանկումից առավել տուժել են Իրանը, Ռուսաստանը, Վենեսուելան և Նիգերիան:

Նմանատիպ նյութեր