948 դիտում
22:10 02-12-2014
«Տոտենհեմ»-ը Անգլիայի լավագույն թիմերից մեկն է. Մոուրինյո
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Տոտոնհեմ»-ի հետ կայանալիք խաղի մասին:
«Մենք հանգիստ ընդունեցինք «Սանդեռլենդ»-ի հետ խաղում միավորների կորուստը: «Չելսի»-ն առաջին տեղում է ոչ միայն Պրեմիեր լիգայում, այլև Չեմպիոնների լիգայի իր խմբում: Բացի այդմենք դուրս ենք եկել Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ: Ընթացիկ մրցաշրջանում թիմը դեռևս ոչ մի պարտություն չի կրել: Եթե մենք նույնիսկ պարտվենք առաջիկա խաղում, ապա ոչինչ չի փոխվի, քանի որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Ես ֆուտբոլիստների հետ չեմ խոսում հաղթական խաղերի շարքի մասին, քանի որ դա կարևոր չէ:
«Տոտենհեմ»-ի հետ մեծագույն խաղ է սպասվում: Մրցակիցը Անգլիայի լավագույն թիմերից մեկն է: Նման խաղերը մեզ շատ են դուր գալիս: Գիտակցում ենք, որ բարդ խաղ է սպասվում, և պետք է պատրաստ լինենք դրան»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
21:14 30-07-2021
Գաբրիել Մարտինելի. «Արսենալը» աշխարհի լավագույն թիմերից մեկն է
1320 դիտում
16:21 26-07-2014
Դրոգբան Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է. Մոուրինյո
1840 դիտում
15:29 20-02-2019
Ժոզե Մոուրինյո. Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է
Այս բաժնից
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում