211652_close_icon
views-count877 դիտում article-date 10:37 03-12-2014

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Վրաստան

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, 2-օրյա այցով Վրաստան կժամանեն ԵԽԽՎ՝ Վրաստանի հարցով համազեկուցողներ Աստրուպ Ենսենը և Բորիս Սիլևիչը: Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, նրանք հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի,խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի, Արդարադատության և պատիժների իրականացման նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի, փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարիի, ինչպես նաև Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիի հետ: Քննարկվելու են քաղաքական ֆոնի վրա դատական համակարգում, քաղաքացիական հասարակության շրջանում առկա խնդիրները, սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր և փոքրամասնությունների խնդիրները:

Նմանատիպ նյութեր