1956 դիտում
18:38 03-12-2014
Հիմնանորոգվել է Ներքին Գետաշեն - Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհը. տեսանյութ
Հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվեց Մ-10 -Ներքին Գետաշեն– Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհը։
Կատարված ճանապարհաշինական աշխատանքները գնահատելու համար հիմնանորոգված ճանապարհահատված էին այցելել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուներ:
Հիմնանորոգված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 10.7 կմ է, որից ամբողջովին վերակառուցվել է ճանապարհի 8.8 կմ երկարությամբ հատվածը: Այն սկսվում է Մ10 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 61-րդ կիլոմետրից, անցնում Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա գյուղերով և ավարտվում Մադինա գյուղի վերջում: Բացի այն, որ ճանապարհն իրար է կապում նշյալ գյուղերը, այն կարճացնում է նաև դեպի Վարդենյաց (Սելիմի) լեռնանցք տանող ճանապարհը։
Նախկինում այդ հատվածը գտնվում էր անմխիթար վիճակում: Բացակայում էր ասֆալտբետոնե ծածկը, առկա էին մեծ խորությամբ և մակերեսով փոսեր, ինչը դժվարանցանելի էր դարձնում երթևեկությունը:
Նախօրեին տեղացած առատ ձյունը մաքրվել էր ճանշինի աշխատողների կողմից, ինչն ակնհայտ էր դարձնում, որ ճանապարհը հիմնանորոգված է բարձր որակով։
Այդ մասին գոհունակությամբ փաստում էին բնակիչներն ու ճանապարհով երթևեկող վարորդները.
Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները սկսվել էին 2013 թվականի ամռանը և ավարտվել են 2014 թվականի նոյեմբերին:
Ճանապարհի 8.8 կմ երկարությամբ հատվածում կատարվել է ասֆալտապատում, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, գյուղամիջյան հատվածներում կառուցվել են մայթեր, բարեկարգվել են իջատեղերն ու մուտքերը, կառուցվել են գյուղտեխնիկայի անցումներ՝ բետոնյա սալերով:
Անվտանգության նկատառումներից ելնելով` տեղադրվել են մետաղական արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ:
1.9 կմ երկարությամբ հատվածում կառուցվել են իջատեղեր, մայթեր, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են ճանապարհային նշաններ:
Ճանապարհի հիմնանորոգումը կատարվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում:
Կապալի պայմանագրային արժեքը 1.084.481.024 դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Աշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊ ընկերությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան