211652_close_icon
views-count1343 դիտում article-date 08:38 05-12-2014

Հայերն ամբիցիաների պակաս ունեն. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Մենք հաճախ ենք մտածում և վիճում, թե ինչն է մեզ՝ հայաստանցիներիս, պակասում: Ինձ թվում է՝ մեզ պակասում են մեծ հավակնությունները: «Ինչպե՞ս,- կզարմանաք դուք,- մեզնից էլ ամբիցիոզ ա՞զգ»: Այո, անձնական ամբիցիաների պակաս մենք չունենք: Բայց խոսքս ազգի՝ որպես հավաքականության, հավակնությունների մասին է: Շատ պարզ օրինակ. 1991 թվականին հայաստանցիների մեծամասնությանը թվում էր, որ մենք կարող ենք ունենալ անկախ պետություն: Այդ՝ ազգի համար ամենամեծ հավակնությանը դեմ էին միայն կարծրացած գաղափարներով նվիրյալ կոմունիստները: Սակայն մի քանի տարում մարդիկ «համոզվեցին, որ դա հիմար հավակնություն է, թալանչի ՀՀՇ-ականների հորինածն է, «երկիրը ջերմուկով պահելու դատարկ երազանք է և այլն: Հետևաբար, պետք է կա՛մ մի կերպ հարմարվել, կա՛մ փախչել երկրից: Այսօր անկախ պետություն ունենալու հավակնություններ ունեն մոտավորապես նույնքան մարդիկ, որքան 91-ին կարծրացած կոմունիստներն էին»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր