8586 դիտում
13:11 06-12-2014
Երևանում 21-ամյա մենեջերը՝ BMW-ով «կասկադյորական» վթարի հեղինակ. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Երևան քաղաքի Նորք Մարաշ 17 փողոցի բնակիչ, 21-ամյա Պարույր Հովհաննիսյանը Տերյան փողոցում՝ դեպի Ագրարային համալսարան տանող ճանապարհին, իր վարած BMW մակնիշի 02 ՏՕ 065 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պ. Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գարսոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Գարսոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Պ. Հովհաննիսյանն աշխատում է «Մարոկ մարքեթինգ»-ում՝ որպես մենեջեր:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
76444 դիտում
14:12 01-07-2019
Երևանում հղի վարորդը՝ Mazda-ով կասկադյորական վթարի հեղինակ․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ