211652_close_icon

Վիետնամցի գրողը ձերբակալվել է` իշխանություններին քննադատելու համար

views-count1004 դիտում article-date 23:39 06-12-2014
Հայտնի վիետնամցի գրող և բլոգեր Նգուկեն Կուանգ Լապը ձերբակալվել է իր բլոգում կառավարությանն ուղղված քննադատական մեկնաբանություններ անելու և նյութեր հրապարակելու համար: Լապին կալանավորել են Խոշիմինում գտնվող նրա տան խուզարկումից հետո: Ի դեպ՝ Լապը նախկինում հաճախ է հոդվածներ գրել լրատվամիջոցների համար և նույնիսկ դրա համար ստացել է պետական պարգևներ: Նշենք , որ անցյալ շաբաթ ևս մի բլոգեր էր ձերբակալվել, որին նույնպես մեղադրել էին պետության քննադատության համար:

Նմանատիպ նյութեր