211652_close_icon

Ռուսաստանն արգելել է Ալբանիայից միրգ-բանջարեղենի ներմուծումը

views-count1354 դիտում article-date 11:04 08-12-2014
Ռուսաստանն արգելք է դրել Ալբանիայից մրգի և բանջարեղենի ներմուծման վրա: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, պատճառը եղել է արգելված որոշ մթերքների ներմուծման փորձը: Россельхознадзора-ի մասնագետները բազմիցս էին հայտնաբերել Ալբանիայից ներկրվող կեղծ փաստաթղթերով բուսական յուղեր: Բացի այդ, ալբանական կողմը չի ներկայացրել ռուսական կողմից պահանջված ներմուծվող յուղի անվտանգության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և միջոցառումներ չի ձեռնարկել արգելված ապրանքները ներմուծելու դեմ:

Նմանատիպ նյութեր