Գվարդիոլան Բոնուչչիին ցանկանում է տեսնել «Բավարիա»-ում
«Յուվենտուս»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին հայտնվել է «Բավարիա»-ի հետաքրքրության շրջանակում, հայտնում է Tuttosport-ը: 27-ամյա իտալացու ծառայություններով անձամբ հետաքրքրված է մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Մոտ ապագայում Գերմանիայի չեմպիոնները պատրաստվում են բանակցություններ սկսել ֆուտբոլիստի և «Յուվենտուս»-ի հետ: Գործարքը կարող է կայանալ առաջիկա ձմռանը:
Ընթացիկ մրցաշրջանում Բոնուչչին «Յուվեի» կազմում մասնակցել է 19 խաղի և խփել է 1 գոլ: