211652_close_icon
views-count1018 դիտում article-date 18:01 08-12-2014

Ամեն օր Լահմին համոզում եմ վերադառնալ Գերմանիայի հավաքական. Շվայնշտայգեր

Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունում հաղթանակը նրան արդարության զգացողություն է պարգևել: «Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ես մեծ հաղթանակների ավելի մեծ ծարավ եմ: Ցանկանում եմ բազմաթիվ անգամ վերապրել այդ պահը, երբ տիտղոսը բարձրանցում ես գլխավերևումդ: 2012 թվականին «Չելսի»-ից կրած պարտությունից հետո մենք դաժան զգոցողություններ ապրեցինք: Այնպես, որ Արգենտինայի խաղից հետո ես պառկած էի խոտածածկին և զգում էի, որ արդարությունը հաղթեց: Ցանկանում եմ կրկին ապրել այդ զգացողությունները: Ինչ վերաբերվում է Լահմին, ապա ես ամեն օր նրան համոզում եմ վերադառնալ Գերմանիայի հավաքական, սակայն ապարդյուն»,- նշել է Գերմանիայի հավաքականի նորանշանակ ավագը:

Նմանատիպ նյութեր