901 դիտում
15:40 08-12-2014
ՀՀ տարածքային կառավարման և ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ միասնական կազմով առաջին ամենշաբաթյա խորհրդակցությունը
Դեկտեմբերի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ միասնական կազմով առաջին ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների ու ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց դեկտեմբերի 3-4-ն անցկացված «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» միջազգային համաժողովի, դեկտեմբերի 4-5-ը ուժեղ երկրաշարժի թեմայով «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացված ուսումնավարժանքի և դեկտեմբերի 14-ին աղետների բժշկության թեմայով Մարտունիում անցկացվելիք ուսումնավարժանքի նախապատարաստական աշխատանքների մասին։ Փրկարար ծառայության տնօրենը հայտնեց նաև, որ սկսվել են սակրավորների վերապատրաստման դասընթացները, որոնց մասնակցում են հրշեջ-փրկարարներ մայրաքաղաքից և բոլոր մարզերից։
Փոխնախարար Դ. Կարապետյանը տեղեկացրեց դեկտեմբերի 3-ին օդերեևութաբանական համաշխարհային կազմակերպության պատվիրակության կողմից նախարարություն կատարած այցի և դրա արդյունքների մասին։
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը տեղեկացրեց, որ ամանորյա տոներից առաջ` դեկտեմբերի 15-30-ը տեսչության աշխատակիցները հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով բացատրական-խորհրդատվական աշխատանքներ կիրականացնեն մարդկանց զանգվածային ներկայությամբ բազմաթիվ օբյեկտներում։
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ինչպես նաև մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։
Խորհրդակցության ավարտին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «փրկարարական ծառայության գնդապետ» հերթական սպայական կոչում շնորհեց ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանին և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ Սամվել Շահմուրադյանին։
Նոյեմբերի 17-ին մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի կապակցությամբ հերթապահ խմբի արագ արձագանքումը կազմակերպելու, սեղմ ժամկետներում դեպքի վայր հասնելու, հրդեհաշիջման աշխատանքները ճիշտ և գրագետ իրականացնելու համար նախարար Արմեն Երիցյանը «Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրեց փ/ծ մայոր Կարեն Տոնոյանին։
Նախարարի մեկ այլ հրամանով մասնագիտական բարձր պատրաստության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար «Անվեհեր փրկարար» մեդալով
պարգևատրվեց ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արթուր Կարապետյանը։
Նմանատիպ նյութեր
1104 դիտում
13:18 21-07-2014
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
1135 դիտում
15:18 16-06-2014
ԱԻՆ-ում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
791 դիտում
13:15 27-04-2015
ՀՀ ՏԿԱԻՆ-ում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
Այս բաժնից
1033 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1507 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1168 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am