1257 դիտում
17:05 08-12-2014
Վարշավայում կայացել է տնտեսական գործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը
Դեկտեմբերի 3-ից 4-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:
Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, լեհական կողմի համանախագահը` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում ներկայացվել է երկու երկրների տնտեսական վիճակը, 3-րդ նիստի որոշումների ընթացքը, քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները: Հանձնաժողովի անդամները քննարկել են նաև Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության, մաքսային, էներգետիկայի` մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, դեղագործության, զբոսաշրջության, տրանսպորտի, մշակույթի, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Նիստում նշվել է,որ տարեցտարի հայ–լեհական կապերը սերտանում են, սակայն անհրաժեշտ է ջանքեր գործադրել առկա հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար: Նպատակն իրագործելուն է միտված ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կազմակերպել համատեղ գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ, որոնք ևս կնպաստեն երկկողմ գործարար կապերի զարգացմանը:
Արծարծվել են նաև Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ առնչվող հարցեր,մասնավորապես նոր իրավիճակում հայ-լեհական գործակցության հեռանկարները:
Նիստի արդյունքում ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի արձանագրությունը, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
4098 դիտում
15:18 22-02-2018
Լեհաստանում կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը
1555 դիտում
16:41 16-12-2014
Կայացել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին