926 դիտում
19:32 08-12-2014
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարին կատարած աշխատանքի համար` բարձր գնահատելով նրա անձնական ներդրումը ՀՀ–ԵԽ գործակցության խորացման գործում եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Իր հերթին Օլեքսանդր Պավլյուկը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի եւ ժողովրդի հետ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵԽ համագործակցության ընթացքից եւ մասնավորապես, 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի արդյունքներից: Երկուստեք ընդգծվել է, որ Գործողությունների ծրագրով նախատեսված ծրագրերը հաջող իրականացվել են, եւ բարեփոխումների արդյունքում Հայաստանը որպես ԵԽ անդամ երկիր էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Կողմերը բարձր են գնահատել նաեւ 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության արդյունքները, ինչը
հնարավորություն տվեց զարգացնել երկկողմ համագործակցությունը եւ ակտիվացնել երկխոսությունը ԵԽ անդամ երկրների հետ:
Անդրադառնալով համագործակցության առաջնահերթություններին եւ հեռանկարներին՝ Հովիկ Աբրահամյանը եւ Օլեքսանդր Պավլյուկը մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ-ԵԽ 2015-2017 թթ.
Գործողությունների ծրագրի վերաբերյալ, որը ներկայում քննարկման փուլում է եւ հնարավորություն կտա շարունակել ընթացիկ բարեփոխումները:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
15:14 30-06-2020
Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ
983 դիտում
21:14 02-10-2019
Փոխվարչապետ Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ գրասենյակի ղեկավար Ռոզենթալի հետ
Այս բաժնից
1585 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին