211652_close_icon
views-count3600 դիտում article-date 08:26 09-12-2014

Գազի սակագնի հնարավոր բարձրացում. Հժ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ լուրերի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով՝ ներքին սպառման գազի սակագնի ճշգրտման հայտով: Խնդիրն այն է, որ գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի: Իսկ քանի որ« «Գազպրոմ Արմենիան» (նախկին «Հայռուսգազարդը) Ռուսաստանից գազը գնում է դոլարով (189 դոլար հազար խմ գազը), իսկ բնակիչ-բաժանորդներին վաճառում դրամով, ուստի դրամի արժեզրկման հետևանքովիբր վնասներ է կրում: Այդ վնասներից խուսափելու համար գազի սակագինը գործող փոխարժեքի պայմաններում պետք է բարձրանա առնվազն 5.7 տոկոսով և յուրաքանչյուր խմ գազը սպառողներին պետք է վաճառվի ոչ թե 156 դրամով, ինչպես այժմ է, այլ 164 դրամով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր