211652_close_icon
views-count1449 դիտում article-date 08:49 09-12-2014

Անցյալի և ներկայի մասին. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «1980-ականների վերջին, երբ «վերակառուցումն ու անցյալի վերագնահատման փորձերն արդեն որոշակիորեն մտել էին փակուղի, հայտնի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին իր հարցազրույցներից մեկում այսպիսի մի միտք էր արտահայտել. «Անցյալում մենք միայն արմատավորում ենք առկա նախապաշարմունքները: Իսկ ապագան մենք պատկերացնում ենք որպես սրիկաների, տհասների, զոմբիների հրաշալի փոխակերպում պայծառ, սպիտակ շորերով էակների: Բայց որտեղի՞ց են նրանք ի հայտ գալու»: Խորը միտք է՝ ոչ միայն այն մասին, որ նման հրաշալի փոխակերպումներ հնարավոր չեն, այլև ներկայի և անցյայի փոխկապակցվածության մասին: Հենց որ մեր կյանքում ինչ-որ մի այլանդակ երևույթի ենք հանդիպում, ասում ենք՝ այդ հոգեբանությունը դեռ Սովետից է գալիս, կամ՝ դե ինչ եք ուզում՝ դարերով պետականություն չունեցող ազգ ենք: Հենց որ մեկը գալիս է իշխանության, սկսում լաց լինել՝«ա՜խ, ինչ ծանր ժառանգություն եմ ես ստացել»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր