211652_close_icon
views-count1498 դիտում article-date 15:50 09-12-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր` դեկտեմբերի 9-ին, հանդիպեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ, ովքեր պահանջում էին իրենց աշխատավարձերը: Նաիրիտցիները հանդիպումից հետո [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցին փոխանցեցին, որ 18 ամսվա չվճարված աշխատավարձերից բացի, որը կազմում է մոտ 15 մլն դոլար, վարչապետին խնդրել են, որ դեկտեմբերին եւս մեկ ամսվա աշխատավարձ ստանան՝ ամանորյա ծախսերը քիչ թե շատ հոգալու համար: Միաժամանակ ավելացրեցին, որ վարչապետը «Նաիրիտ»-ի հետ կապված շատ ներքին հարցերի տեղյակ չի եղել: «Վարչապետը տեղյակ չէր՝ ով ինչքան է վերցրել եւ, թե գործարան ինչքան ներդրում է մտել: Բայց, միաժամանակ կառավարությունը չի հրաժարվում այդ 15 միլիոն դոլար պարտքը մարելուց , պարզապես չեն կարողանում ասել, երբ կլինի»,- ասացին գործարանի աշխատակիցները: Ինչպես նաեւ ավելացրեցին, որ շաբաթ օրը եւս հանդիպելու են վարչապետին:

Նմանատիպ նյութեր