22314 դիտում
14:55 11-12-2014
Բարի ծնունդ՝ «Էրեբունի» ծննդատանը. երիտասարդ ամուսինները 3-րդ անգամ երկվորյակ տղաներ են ունեցել
Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ են եկել երկվորյակ տղաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղաները ծնվել են առողջ, իսկ նրանց մոր՝ 30-ամյա Նաիրա Բաղդասարյանի ինքնազգացողությունը, ով մասնագիտությամբ վարսահարդար է, նույնպես լավ է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաները Ն. Բաղդասարյանի և նրա ամուսնու՝ 39-ամյա Դավիթ Սահակյանի 3-րդ երկվորյակ տղաներն են: Դ. Սահակյանն ու Ն. Բաղդասարյանն ամուսնացել են 2006 թվականին: 2007 թվականին ունեցել են առաջին երկվորյակ տղաներին՝ Արծրունին և Սահակին, 2010 թվականին ամուսինները կրկին ունեցել են երկվորյակ տղաներ՝ Նորիկին և Սարգսին, և այսօր նրանց ընտանիքը Հայոց բանակը համալրեց ևս 2 հրաշք բալիկներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Դավիթը մասնագիտությամբ իրավագետ է: Նրանք հաշվառված են Տավուշի մարզի Դիտավան գյուղում, սակայն բնակվում են Իջևան քաղաքում՝ իրենց բարեկամի տանը:
ՀՀ կառավարությունն ու Տավուշի մարզպետարանը պետք է անհրաժեշտ բարոյական ու ֆինանսական օգնությունը ցուցաբերեն այս ընտանիքին և գոնե լուծեն նրանց բնակարանի խնդիրը, քանի որ եթե արտասահմանյան երկրներում նման ծնունդ է լինում, ապա կառավարությունը սատարում է այդ ընտանիքներին, մինչդեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Դավիթի հետ հանդիպելիս խոստացել էր, որ կլուծեն նրանց բնակարանի խնդիրը, սակայն նախկին վարչապետի խոսքը «օդ է դուրս եկել»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)