25729 դիտում
22:31 11-12-2014
Լուսակերտում փեսան սպանել է աներոջը ու դանակահարել աներորդուն
Այսօր՝ դեկտեմբերի 11-ի «Սուրգ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղից իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները: Պարզվել է, որ հիվանդանոցում մահացել է Լուսակերտ գյուղի բնակիչ, 50-ամյա Ժուլվեր Սայադյանը, իսկ նրա որդին՝ 27-ամյա Վահագն Նազարյանը, ստացել է մարմնական վնասվածքներ:
Մինչ օպերատիվ քննչական խումբը հիվանդանոցում իր աշխատանքներն էր կատարում՝ ոստիկանության օպերատիվ խումբն ու Կոտայքի մարզային վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանի և ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձանց Լուսակերտ գյուղում հայտնի՝ Խաչքարի մոտ, ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գինովցած վիճակում դանակահարել է նրանց փեսան՝ Հունան Մարտիրոսյանը:
Փաստի առթիվ քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Արտակ Բունիաթյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը հայտնաբերել է նաև Հ. Մարտիրոսյանին:
Նմանատիպ նյութեր
53187 դիտում
10:00 16-08-2016
Սպանություն Իջևանում. փեսան թիկունքից կրակելով՝ սպանել է աներոջը. նրան փնտրում են
3209 դիտում
16:57 26-04-2016
Ինչո՞ւ է փեսան ծեծել նախկին աներոջը