Հնդկաստանում քիմիական նյութեր տեղափոխող մեքենա է պայթել
Հնդկաստանի Ռաջաստան նահանգում մի քանի տրանսպորտային միջոց է բախվել, այդ թվում՝ քիմիական նյութեր տեղափոխող մեքենա: Վթարի հետեւանքով վերջինս պայթել է: Մահացել է տասը մարդ, եւս 12-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
Վթարի մասնակից մի քանի մեքենաներն այրվել են: Հաղորդվում է, որ մահացածների թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորների մի մասի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները ճշտվում են: