Կին վարորդը Mazda-ով միտումնավոր բախվում է ընթացող մեքենային, որը վարում է նրա նախկին ընկերը. տեսանյութ
Ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է կին վարորդը Mazda-ով բախվում Daewoo Nexia մակնիշի ավտոմեքենային, որում գտնվում են վերջինիս նախկին ընկերն ու նրա նոր ընկերուհին:
Բախման հետևանքով մեքենան հարվածել էր ճանապարհի արգելապատնեշին, այնուհետև՝ էլեկտրասյանը: Վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Այժմ օրինախախտ կին վարորդը մեծ տուգանք կվճարի, կամ կզրկվի վարորդական իրավունքից:
Ներկայացնում ենք տեսանյութը, որն արձանագրվել է Վորգոգրադում: