Ռեփեր Տիմատիի առաջին ընտանեկան ֆոտոշարքը
Սոցցանցի իր էջում Տիմատին տեղադրել է առաջին ընտանեկան ֆոտոշարքի լուսանկարները` փոքրիկ աղջկա` Ալիսայի եւ կնոջ` մոդել Ալյոնա Շիշկովայի մասնակցությամբ:
Անգամ փոքրիկի ծնվելուց հետո զույգը չի շտապում ամուսնանալ: Ինչպես Տիմատին է ասում, ինքը մի անգամ չէ, որ ամուսնության առաջարկ է արել, բայց Ալյոնան կարծում է, որ առանց ամուսնանալու էլ իրենց ընտանիքը կայուն է: