1560 դիտում
21:15 16-12-2014
Տավուշի մի քանի համայնքներում մինի-ֆերմաներ են ստեղծվել
Այսօր՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ աշխատանքային կարգով քննարկվեցին «ՀիմնաՏավուշ»
զարգացման հիմնադրամի իրականացրած ծրագրերը և այն անելիքները, որոնք հիմնականում նախատեսված են կատարվել 2015 թվականի ընթացքում:
Հայտնի է, որ հիմնադրամը գործում է համաձայն շրջանակային պայմանագրի, որը դեռևս 2011 թվականին ստորագրվել է ՀՀ Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ-Դը Սեն նահանգի միջև:
Ծրագրերը միտված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Նպատակ ունենալով զարգացնել անասնապահությունը մարզում ամբողջությամբ, ստեղծվել է անասնապահական համալիր Լուսաձոր համայնքում , հիմնվել են նաև մինի-ֆերմաներ տարբեր համայնքներում: Արդեն գործում են Նավուրի և Կիրանցի մինի-ֆերմաները, կառուցվել և պատրաստ են Գանձաքարի և Գոշի ֆերմաները:
Քննարկման փուլում է, թե 2015 թվականին որ համայքներում է նպատակահարմար կառուցել նմանատիպ ֆերմաներ: Քանի որ հիմնադրամը ունի նաև այգիների ստեղծման, արոտների զարգացման բաղադրիչներ, ապա քննարկվեցին նաև 2015 թվականին դրանց զարգացման ուղղությունները:
Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
4290 դիտում
18:41 19-06-2014
Երևանի մարդաշատ թաղամասերից մեկում ստեղծվել է «մինի աղբանոց», իր գարշահոտությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
823 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
937 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
877 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի