1025 դիտում
21:42 16-12-2014
Այգուտ համայնքում ավագանու անդամի 1 տեղի ընտրությունը կորոշվի վիճակահանությամբ
Գեղարքունիքի մարզի Այգուտ, Ներքին Շորժա, Կախակն, Գեղամասար, Փամբակ եւ Շատջրեք համայնքներում կայացել են ավագանու ընտրություններ: Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանի տեղեկացմամբ, վերը նշված համայնքներում, նախնական տվյալներով, արդեն հայտնի են ընտրված ավագանիների անունները, բացառությամբ Այգուտ համայնքի մեկ տեղի, որի համար պայքարում հավասար՝ 39-ական ձայն են հավաքել ավագանու թեկնածուներ Անդրանիկ Արաբաչյանը եւ Արզուման Խաչատրյանը:
Համաձայն գործող կարգի, թիվ 23 ԸԸՀ որոշմամբ այս տարվա դեկտեմբերի 19-ին կկայանա վիճակահանություն, եթե, իհարկե, մինչ այդ թեկնածուներից մեկը ինքնաբացարկ չհայտարարի, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
928 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
874 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի