211652_close_icon
views-count1921 դիտում article-date 08:38 17-12-2014

Եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են։ Սա, իհարկե, վերաբերում է բոլոր բացասական էմոցիաներին՝ թե անձնական, թե պետական մակարդակով: Օրինաչափությունը շատ լավ երևում է մեր բարեկամ Ռուսաստանի օրինակով: Ուկրաինայում այս գարնանը տեղի էր ունեցել հեղափոխություն՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ: Ենթադրենք, այնտեղ իշխանության են եկել սարսափելի, զզվելի մարդիկ, որոնք ուզում են լավ հարաբերություններ չունենալ Ռուսաստանի հետ և ամբողջությամբ կողմնորոշված են դեպի Արևմուտք: Արդյոք դա բավարա՞ր հիմք է, որ դու՝ Ռուսաստանի հարգարժան ղեկավարություն, կենտրոնանա մի խնդրի վրա՝ ինչպես վրեժ լուծել ուկրաինացիներից։ Վերջիններս էլ, բնականաբար, միշտ նույն զգացմունքներն ունեն ռուսների նկատմամբ, բայց Ուկրաինայի վատ վիճակը մեզ վրա այնքան չի ազդում, որքան Ռուսաստանինը: Սեփական խնդիրները (նախ ևառաջ տնտեսական) լուծելու փոխարեն՝ Ռուսաստանը մխրճվել է պատերազմի մեջ, և հիմա տնտեսական առումով երկիրը հասել է ողբալի վիճակի: Իսկ դրա հիմքը բացասական, ապակառուցողական էմոցիաներն են, որոնբ գերակշռեցին այդ երկրի վերնախավում և, ինչու չէ, նաև ժողովրդի մոտ: Չգիտեմ, թե որքանով է վիճակը փոխհատուցվում «բարոյական առավելություններով», երբ եվրոն արժե 100 ռուբլի, տեղի՞ն են արդյոք արհամարհական արտահայտությունները «գեյ–Եվրոպայի» հասցեին». Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր