904 դիտում
12:25 17-12-2014
Ամփոփվեց ստուգարքների առաջին փուլը. տեսանյութ
Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 15-ին ոստիկանությունում սկսվեց մասնագիտական պարապմունքների տարեշրջանն ամփոփող ստուգատեսը:
Ոստիկանության պետի կողմից խնդիր էր դրվել ամենայն պատախանատվությամբ մոտենալ ստուգարքներին՝ գիտելիքների որակական կատարելագործումը դիտելով ոչ միայն որպես տեսական պատրաստականության ցուցանիշ, այլև մասնագիտական պիտանիության գնահատման չափորոշիչ:
Մեկշաբաթյա ստուգարքների առաջին փուլին մասնակցեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետը:
Ստուգարքային հանձնաժողովի խստապահանջ և անկողմնակալ գնահատմամբ՝ մասնագիտական գիտելիքների լիարժեք իմացություն դրսևորելու համար ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերից մեկն արժանացավ խրախուսանքի, մյուսների աշխատանքը գնահատվեց դրական, բայց, ցավոք, կային նաև պաշտոնյաներ, որոնք անհրաժեշտ պատասխանատվությամբ չէին մոտեցել առաջադրված խնդրի կատարմանը:
Հիշյալ բաժնի պետերին տրվեց տասնօրյա ժամկետ՝ նյութերը վերանայելու, բացթողումները վերացնելու և թերությունները շտկելու համար:
Անհրաժեշտ հետևություններ չանելու և վերաստուգարքին պատշաճ պատրաստականություն չցուցաբերելու դեպքում նրանք կազատվեն զբաղեցրած պաշտոններից:
Մասնագիտական պարապմունքների ստուգատեսը շարունակվում է:
Ստուգարքներին հաջորդաբար կմասնակցեն ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների պետերը:
Ստուգարքները կավարտվեն դեկտեմբերի 22-ին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2170 դիտում
23:32 11-05-2014
Վերջին հրաժեշտ. Կոնստանտին Օրբելյանի աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում. տեսանյութ
Այս բաժնից
823 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
937 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
877 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի