211652_close_icon
views-count1374 դիտում article-date 15:30 18-12-2014

«Սան-Լորենսո»-ի նախագահը՝ «Ռեալ» - «Սան-Լորենսո» եզրափակիչ խաղի մասին

Արգենտինական «Սան-Լորենսո» ակումբի նախագահ Մաթիաս Լամմենսը ընդգծել է, որ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում իր թիմը կոպիտ չի խաղա «Ռեալ»-ի դեմ: Նրա խոսքերով «Սան-Լորենսո»-ի ֆուտբոլիստներին անհրաժեշտ է խուսափել Պեպեի հետ բախումներից: «Ես կարծում եմ, որ կոպտության տեսանկյունից չպետք է անհնագստանալ: «Սան-Լորենսո»-ի խաղացողներին անհրաժեշտ է խուսափել Պեպեի հետ բախումներից: Ինչ վերաբերվում է մրցավարությանը, ապա մենք չէին ցանկանա, որ խաղը դատեր Եվրոպան կամ Հարավային Ամերիկան ներկայացնող մրցավար: Կարծում եմ ճիշտ կլինի, եթե մրցավարը այլ աշխարհամասից լինի»,- Լամմենսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: «Ռեալ» - «Սան-Լորենսո» խաղը կկայանա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 23:30-ին:

Նմանատիպ նյութեր