795 դիտում
19:44 18-12-2014
Գիտական նստաշրջան` նվիրված անվանի արվեստագետ Լեւոն Հախվերդյանի 90-ամյակին
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա հայտնի թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Հախվերդյանի 90-ամյակին նվիրված գիտական նստաշրջան:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը:
Կներկայացվի 21 զեկույց` նվիրված Լեւոն Հախվերդյանի գործունեությանը եւ արվեստագիտության տարբեր ճյուղերին: Լեւոն Հախվերդյանի հիմնական աշխատանքները վերաբերել են հայ դասական և ժամանակակից գրականությանը, 20-րդ դարի հայ թատրոնի պատմությանը, դրամատուրգիային, բեմադրական և դերասանական արվեստի խնդիրներին, հայոց լեզվի հարցերին, առանձին գրողների, թատերական գործիչների կյանքին ու ստեղծագործությանը:
Նմանատիպ նյութեր
2586 դիտում
14:12 18-10-2019
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը