1268 դիտում
18:00 18-12-2014
Ավարտվել է սոցծառայության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը, պատասխանատու լինելով ապահովել իր սպասարկման տարածքում՝ Լոռու մարզի Լեռնավան համայնքում, բնակվող անձանց սոցիալական ծառայությունները, այդ թվում՝ ընտանեկան նպաստի տրամադրումը, բնակիչներից պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն։
Մասնավորապես, բնակիչներին Լոռու մարզի Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության նպաստառուների ցուցակում իր լիազորությունների շրջանակում ընդգրկելու և ընտանեկան նպաստ տրամադրելու համար Լեռնավան համայնքի համայնքապետարանի առաջատար մասնագետի միջոցով պահանջել և շարունակաբար 2014 թվականի հունվար, հունիս և սեպտեմբեր ամիսներին ստացել է ապօրինի վարձատրություն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի առաջատար մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311.1-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2014 թվականի դեկտեմբերի 16-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հասատատվել է և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3161 դիտում
19:03 14-08-2017
Ավարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»