«Ֆլեշ» ընկերությունը հրաժարվում է իր պարտականությունների կատարումից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջին օրերին «Ֆլեշ» ընկերության բենզալցակայանները հրաժարվում են պաշտպանության նախարարության ծառայողների ավտոմեքենաները նրանց ներկայացրած կտրոններին համարժեք լիցքավորել: Սա այն դեպքում, երբ այդ կտրոնների համար ՀՀ ՊՆ-ն դեռևս մեկ, իսկ որոշ դեպքերում էլ նաև՝ երկու ամիս առաջ է մատակարար ընկերությանը վճարել:
Այսինքն՝ «Ֆլեշ» ընկերությունը, որ տարիներ շարունակ ՀՀ ՊՆ-ին և ոստիկանությանը բենզինով ապահովելու համար հայտարարված մրցույթներում հաղթում է, փաստացի հրաժարվում է իր պարտականությունների կատարումից: Ու սա այն դեպքում, երբ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։