211652_close_icon
views-count1951 դիտում article-date 08:19 20-12-2014

Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին նշանակվել է Շիրակի մարզի կադաստրի պետի տեղակալ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը, երեկ նշանակվել է Շիրակի մարզի կադաստրի պետի տեղակալ: Հայտնի է, որ Վ. Ղուկասյանը տևական ժամանակ պայքարում է, որպեսզի իր ավագ եղբայր Գևորգ Ղուկասյանը նշանակվի ՇՄ կադաստրի պետ, ինչը, սակայն, դեռ չի ստացվում: Փոխարենը Վարղան Ղուկասյանը, իր հորեղբորորդուն սույն կառույց գործուղելով, ավելի բարձր պաշտոնի համար «ոտի տեղ» է բացում: Միևնույն ժամանակ, օրեր առաջ նրա մերձավորներից Արայիկ Առաքելյանը, ում դեմ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել, նշանակվել է ՇՄ կադաստրի պետի 2-րդ տեղակալ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր