211652_close_icon
views-count1291 դիտում article-date 11:31 20-12-2014

Իրան-«Վեցյակ» բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունվարի կեսին. Պետդեպ

Իրանի և «Վեցյակի» միջև իրանական միջուկային հարցով բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է հունվարի կեսերին, սակայն օրը դեռևս հստակեցված չէ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: «Ժնևում անցկացված բոլոր հանդիպումներն անարդյունք անցան:Հաջորդ բանակցությունները տեղի կունենան հունվարի կեսին»,-ասել է Փսակին: Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագրի վերջնաժամկետի երկարաձգումից հետո առաջին բանակցային փուլը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին՝ Ժնևում:

Նմանատիպ նյութեր